Սրտանց ողջունում ենք Ձեր մուտքը մեր կայք:
Հայ մեծ բաաստեղծ Եղիշե Չարենցի անունը կրող Գրականության և արվեստի թագարանը գործում է շուրջ ինը տասնամյակ և Հայաստանի հանրապետության խոշորագույն մշակութային օջախներից է: Այն ըստ էության, Մաշտոցյան Մատենադարանի շարունակությունն է և ընդգրկում է 18-րդ դարից մինչև նորագույն ժամանակաշրջանի հայ գրականության, թատրոնի, երաժշտության և կինոարվեստի գրեթե բոլոր խոշոր գործիչների արխիվները և այդ շրջանում գործած մշակութային ու կրթական հաստատություններին վերաբերող հավաքածուները:
Այստեղ պահպանվում են նաև հարևան և ոչ հարևան ժողովուրդների մշակույթին ու պատմությանը վերաբերող բազմաթիվ մեծարժեք նյութեր: Թանգարանի հարուստ ֆոնդերը բաց են գիտական հանրության առաջ, և այդ նյութերի հիման վրա կատարվել են և, հուսով ենք, կկատարվեն բազում ուսումնասիրություններ, գիտական հրապարակումներ, հաղորդումներ, ֆիլմեր, ցուցահանդեսներ:
|