ԹԱՆԳԱՐԱՆ
 • ՊԱՏՄՈւԹՅՈւՆԸ
 • ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈւԹՅՈւՆ
 • ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅՈւՆԸ
 • ՄԱՏՈւՑՎՈՂ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ
ՀԱՎԱՔԱԾՈւ
 • ԳՐԱԿԱՆ
 • ԹԱՏԵՐԱԿԱՆ
 • ԵՐԱԺՇՏԱԿԱՆ
 • ԿԻՆՈՅԻ
 • ԳՐԱԴԱՐԱՆ
 • ՏԵՍԱՁԱՅՆԱԴԱՐԱՆ
ՄԱՍՆԱՃՅՈւՂԵՐ
 •ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈւՄԱՆՅԱՆԻ ՏՈւՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
 • ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
 • ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՏՈւՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
 • ՊԵՐՃ ՊՌՈՇՅԱՆԻ ՏՈւՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
 • ԳՐԻԳՈՐ ՂԱՓԱՆՑՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ
 
 
 

ԳՐԱԴԱՐԱՆ

Այստեղ են պահպանվում տարբեր ֆոնդերի կազմում Թանգարան մուտք գործած գրքերն ու պարբերական մամուլը: Կան նաեւ անհատական ֆոնդեր, որոնք ընդգրկում են միմիայն տպագիր գրականություն (ինչպես՝ Վ. Հապեշյանի, Գ. Արսլանյանի եւ այլ գրքային ֆոնդեր): Գրադարանում այժմ պահպանվում են մոտ 20 000 ֆոնդային գրքեր, չհաշված հին ու նոր պարբերական մամուլի հազարավոր նմուշներ: Ընդ սմին չափազանց մեծ թիվ են կազմում մամուլի էջերից կատարված բազմաբնույթ բովանդակությամբ կտրոնները:
Մեծ արժեք են ներկայացնում դասական գրողներ Մ. Նալբանդյանի, Ռ. Պատկանյանի, Գ. Սունդուկյանի, Հ. Թումանյանի, Գ. Զոհրապի, Դ. Վարուժանի, սիամանթոյի, Դ. Դեմիրճյանի, հայագետներ Մ. Աբեղյանի, Հ. Աճառյանի եւ այլոց գրքային ֆոնդերը: Դրանց մեջ կան մակագրություններ, որոնք հաճախ լույս են սփռում տվյալ գործիչների կենսագրության ու նրանց ստեղծագործական առնչությունների վրա:
Չափազանց հարուստ են հատկապես Թ. Ազատյանի եւ Ա. Չոպանյանի գրքային ֆոնդերը, որոնք ընդգրկում են թե՛ հայերեն եւ թե՛ օտար լեզուներով հազարավոր գրքեր ու մամուլ, որոնց մեջ կան նաեւ մի շարք եզակի նմուշներ: Այսպես, Թ. Ազատյանի ֆոնդի միջոցով է մեզ հասել Կ. Պոլսում լույս տեսած նշանավոր "Բյուզանդիոն" թերթի ամբողջական հավաքածուն: Թ. Ազատյանի, ինչպես նաեւ մի քանի այլ ֆոնդերում պահպանվում են նաեւ 367 հնատիպ գրքեր, որոնց մեջ նույնպես կան եզակի օրինակներ:

Ֆոնդային գրականությունից զատ, գրադարանում պահպանվում են նաեւ շուրջ 42 000, հիմնականում հայագիտական բնույթի գրքեր եւ պարբերական մամուլի հազարավոր օրինակներ: Այստեղ եւս առկա են հնատիպ գրքեր՝ թվով 136 (մի քանիսը՝ օտար լեզվով):



 

էլ. փոստ: info@gatmuseum.am