Ովքե՞ր –  8-12  տարեկան երեխաները` մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղԹանգարանի  թատերարվեստին նվիրված ցուցասրահ  և Կոմիտասի անվան դահլիճ
Խումբը - 10 -15 մասնակից
Տևողությունը-  60 -70 րոպե

Երեխաները ծանոթանում են  թատերական արվեստին՝ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալով ստվերների թատրոնի վերաբերյալ: Թանգարանային մանկավարժը կարդում է նախապես ընտրված որևէ հեքիաթ կամ առակ և հանձնարարում բեմադրել: Երեխաները բաժանվում են խմբերի՝  ռեժիսոր, դերասաններ, բեմանկարիչներ,  տեղում սովորում են տեսքտը, պատրաստում են ստվերների թատրոնի տիկնիկներ և  թանգարանի թատերական սրահում, ստվերների թատրոնի արկղիկի միջոցով, բեմադրում  ներկայացում: