Գրականության և արվեստի թանգարանում ապրիլի 16-ին կայացավ Արցախի, Հայաստանի և Կալիֆորնիայի հայ գրողների միության անդամ Վովա Արզումանյանի «Ճաքած պատերի լուսանցքից» ժողովածուի շնորհանդեսը։
Այն հեղինակի հինգերորդ գիրքն է։ Այս գրքում զետեղված են հեղինակի արձակ և չափածո այն ստեղծագործությունները, որտեղ ամփոփված է մարդու մենավոր զրույցը ծեր ու անգույն պատերազմի անսովոր լռության, հայրենիքի, բնության ու սիրո հետ:
Բացման խոսքով հանդես եկավ ԳԱԹ տնօրեն Վահագն Սարգսյանը, կինոգետ, գրող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը, գրքի խմբագիրը՝ բ․գ․դ․, Լաուրա Մուրադյանը և արվեստի և գրականության այլ գործիչներ։
Շնորհանդեսին հնչեցին երաժշտական կատարումներ և ընթերցվեցին հատվածներ գրքից։