Primary Exhibition

The museum of Literature and Art named after great Armenian poet Yeghishe Charents exists for one hundred years and is one of the biggest hearths of culture of the Republic of Armenia. It includes archives of nearly all the cultural figures, collections referring to literature, theatre, music and film production, beginning from the 18th century to modern times, as well as collections referring to our cultural and educational institutions. read more... 

 

NEAR EAST ART

In the Museum of Literature and Art after Yeghishe Charents there is an exhibition “Near East” on the basis of Marcos Grigoryan’s collection, which includes 2500 original exhibits. M. Grigoryan has gifted the collection to Armenia in 1993. read more...

News

31 October

18:00

«Ժառանգություն կերտող երիտասարդներ» մրցույթի հայտերի ընդունման հայտարարություն

Հարգելի՛ երիտասարդներ, Գրականության և արվեստի թանգարանը հիշեցնում է, որ մինչև «Ժառանգություն կերտող երիտասարդներ» մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը մնացել է ընդամենը մի քանի օր։ Հոկտեմբերի 31-ը վերջին հնարավորությունն է մասնակցելու և ձեր ստեղծագործություններով մեր ընդհանուր ժառանգությունը բացահայտելու համար։ Դուք կարող եք ներկայացնել տեսանյութեր, լուսանկարներ, գեղանկարներ կամ քանդակներ։

Կրկին հիշեցնում ենք՝ մասնակցությունը թիմային է (2-5 մասնակից), և մրցույթը նախատեսված է 6-11 և 11-17 տարեկանների համար։ Արդյունքում ձեր աշխատանքները կարող են մրցել համաեվրոպական մակարդակում և նույնիսկ ներկայացվել Ստրասբուրգում՝ հատուկ ցուցահանդեսում։

Բաց մի՛ թողեք այս բացառիկ հնարավորությունը։ Հասցրե՛ք դիմել մինչև հոկտեմբերի 31-ը՝ լրացնելով հայտն այստեղ՝ 
https://forms.gle/E16XKgQXjL345hz56:

 

Մանրամասների համար զանգահարեք ԳԱԹ գիտացուցադրական, հանրահռչակման և մարքեթինգի բաժին` (010)54-34-63 հեռախոսահամարով:

 

 

24 October

14:00

Սոս Սարգսյան-95

26 September

16:00

Փարիզյան հանդիպումներ. ժամանակավոր ցուցադրություն

Կոմիտաս վարդապետի ծննդյան օրը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Փարիզյան հանդիպումներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված հայ դաշնակահարուհի, երգչուհի, երաժշտագետ, մանկավարժ, Վարդապետի մտերիմ բարեկամ Մարգարիտ Բաբայանի ծննդյան 150-ամյակին։

Գրականության և արվեստի թանգարանի ու Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համատեղ ցուցադրության շրջանակում կներկայացվի շուրջ 200 արխիվային փաստաթուղթ, լուսանկարներ, կտավներ՝ Գրականության և արվեստի թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հավաքածուներից, ինչպես նաև Լալուա ընտանիքի անձնական արխիվից:

«Փարիզյան հանդիպումներ» ցուցադրությունը Մարգարիտ Բաբայանի, նրա ընտանիքի և XX դարի առաջին կեսի ֆրանսիական երաժշտական բոհեմի մասին է, երբ Ֆրանսիայի մայրաքաղաքը համաշխարհային մշակույթի կենտրոնն էր, և տարբեր երկրների արվեստագետներ, այդ թվում՝ հայերը, ձգտում էին դեպի Փարիզ։

Ցուցադրության տարբեր բաժիններ նվիրված կլինեն Մարգարիտ Բաբայանի երաժշտական և մանկավարժական գործունեությանը, մեկ առանձին բաժին էլ կներկայացնի Մարգարիտ Բաբայանի և Կոմիտասի մտերմության մասին՝ նրանց նամակագրության միջոցով։ Ցուցադրության տեսաձայնային հատվածում հնարավոր կլինի ունկնդրել երգչուհու ձայնը, դիտել տեսաֆիլմ, որտեղ իրենց հուշերով են կիսվում դաշնակահար, դիրիժոր Ալեքսանդր Սիրանոսյանը, ինչպես նաև Լուի Լալուայի և Շուշիկ Լալուա-Բաբայանի թոռը՝ Վենսան Լալուան։

Ցուցադրության համադրող՝ Մարինե Հարոյան
Օրը՝ սեպտեմբերի 26
Վայրը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
Հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց պող. 28
Մանրամասների համար զանգահարե՛ք՝ +374 11 570570

18 September

18:30

Ազնավուրի մանկության թատրոնը. մեկ իրի պատում

Գրականության և արվեստի թանգարանի նոր ցուցասրահում սեպտեմբերի 18-ից կգործի «Պատում մեկ իրի» ժամանակավոր ցուցադրությունների շարքը, որի շրջանակում պարբերաբար կցուցադրվեն թանգարանում պահվող բացառիկ ցուցանմուշներ։

 

Շարքի մեկնարկը կտրվի մեծն շանսոնյեի 100-ամյակին նվիրված «Ազնավուրի մանկության թատրոնը» ցուցադրությամբ, որի առանցքային մաս է կազմելու բացառիկ նմուշ հանդիսացող՝ Ազնավուրի առաջին բեմական զգեստը։

 

Ազնավուրի մայրը՝ Քնարը, դերասանուհի էր, իսկ հայրը՝ Միքայելը (Միշան)՝ երգիչ։ Շառլը թատրոնի և երաժշտության աշխարհին ծանոթ էր դեռ մանկուց: 1933 թվականին ծնողները որոշում են իրենց 9-ամյա որդուն տանել Ռոնյոնի արվեստի դպրոց, քանի որ փոքրիկ Շառլը երազում էր դերասան դառնալ։ Ուսումնառության առաջին իսկ տարում տաղանդավոր տղան անգամ բեմ է բարձրանում։ Շառլն իր համար բեմական անուն է ընտրում Ազնավուրը և սկզբնական շրջանում Պտի-Մոնդ անունը կրող փոքրիկ էստրադային բեմում հանդես է գալիս որպես պարող, ապա սկսում է մանկական դերեր կատարել Օդեոն, Մադլեն, Մարինի փարիզյան թատրոններում։

 

«Ազնավուրի մանկության թատրոնը» ժամանակավոր ցուցադրությանը ներկայացվելու են նաև երբևէ չցուցադրված ցուցանմուշներ՝ Ազնավուրի մանկության լուսանկարներ, ներկայացումների ազդագրեր։

 

ք. Երևան, Արամի 1
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
(+374 98) 81-26-00

14 September

11:00

«ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ» ԾՐԱԳՐԻ ԷՔՍՊՈ-ԱՐՇԱՎ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով պետական քաղաքականության առաջնահերթությունները և ոլորտային ռազմավարական գերակայությունները, 2024- 2025 թթ. ուսումնական տարին հայտարարել է «Մշակութային կրթության տարի»: Նախաձեռնությունը նպատակ ունի ընդլայնելու մշակույթի դերը կրթական գործընթացներում՝ նպաստելով դպրոցականների՝ հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը, ազգային արժեհամակարգի և լայն աշխարհայացքի կայացմանը:

«Մշակութային կրթության տարվա» մեկնարկի շրջանակում 2024 թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-16:00-ն, նախարարությունը ՀՀ բոլոր մարզերում կազմակերպում է «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավ, որի հիմնական նպատակն է ստեղծել իրազեկման հարթակ ծրագրին միացած մշակութային կազմակերպությունների և դպրոցների համար՝ ներկայացնելով մարզի մշակութային ներուժը շահառու ուսումնական հաստատություններին:

Միջոցառման շրջանակում յուրաքանչյուր մարզում նախատեսվում է մեկ հարթակում միավորել տվյալ մարզից «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրին միացած մշակութային կազմակերպությունները, որոնք շահառուներին կներկայացնեն իրենց ծրագրերը մեկ տարվա կտրվածքով:

Նախարարությունը հրավիրում և հորդորում է բոլոր դպրոցականներին ու ուսուցիչներին ակտիվ մասնակիցը լինելու կրթամշակութային տոնին:
26 June

11:59

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

Գրականության և արվեստի թանգարանի հավաքածուի համալրման հայեցակարգը ձևավորվել է 103-ամյա թանգարանի փորձի և ավանդույթի հիման վրա: Թանգարանը նախ ընդգրկել է 18-րդ դարի երկրորդ կեսից սկսած մինչև նորագույն ժամանակների հայ գրականության ու հայագիտության, ապա հայ թատրոնի, երաժշտության և կինոարվեստի երախտավորների անհատական արխիվները, հայ կրթական օջախներին, ստեղծագործական միություններին ու մամուլի խոշոր օրգաններին վերաբերող նյութեր, ինչպես նաև հնատիպ գրքեր ու հայագիտական հրատարակություններ:


Ըստ այդմ թանգարանը ձգտել և ձգտում է, համալրելով իր ֆոնդը, ամբողջացնել նշված ժամանակաշրջանի մշակութային այդ բնագավառների լիակատար պատմությունը: Մինչև այժմ ձեռք բերված շուրջ 1300 անհատական արխիվներն ու հավաքածուները ընդգրկում են մոտ մեկ միլիոն թանգարանային առարկա: Դրանց հանրահռչակումը կատարվում է երկու հիմնական ուղղությամբ.
1. Մշտական ցուցադրությունների և ժամանակավոր ցուցահանդեսների կազմակերպում (մայր թանգարանում և նրա մասնաճյուղերում), ինչպես նաև մասնակցություն հայաստանյան և արտասահմանյան այլևայլ ցուցադրությունների ու ցուցահանդեսների
2. Բնագրերի և դրանց վերաբերյալ ուսումնասիրությունների հրատարակություններª թե° անմիջապես Թանգարանի կողմից և թե° գիտական հանրությանը սպասարկելու միջոցով: Մինչև այժմ մեր դասական հեղինակների երկերի ակադեմիական հրատարակությունների մեծ մասը կատարվել է և շարունակում է կատարվել Թանգարանի հավաքածուի հիման վրա:
Ըստ այսմ Թանգարանի հավաքածուն համալրվում է հիմնականում հետևյալ նկատառումներով.
1. Ձեռք բերել Թանգարանի հավաքածուի մեջ տակավին տեղ չգտած այն խոշոր գործիչների ֆոնդերը և այն հավաքածուները, որոնց շնորհիվ հնարավոր է նշված ժամանակաշրջանի հայ գրական ու կրթական-մշակութային կյանքի համապատկերի առավել ամբողջացումը: Այս ուղղությամբ հատկապես ուշադրության կենտրոնում են սփյուռքահայ գաղթօջախների երևելի դեմքերն ու գրական-մշակութային երևույթները, ինչպես նաև հայագիտության հայ և օտարազգի երախտավորները:
2. Համալրել Թանգարանի հավաքածուի մեջ տեղ գտած հայ դասական հեղինակների անհատական ոչ ամբողջական ֆոնդերը, որոնց յուրաքանչյուր փաստաթուղթ կարող է լույս սփռել թե° տվյալ հեղինակի կյանքի ու գործի, թե° տվյալ շրջանի մշակույթի պատմության դեռևս չպարզաբանված էջերի վրա:
3. Համալրել անհատական ֆոնդերից դուրս գտնվող լուսանկարների, անձնական իրերի, թատերական զգեստների ու պարագաների, ազդագրերի, ծրագրերի և այլ իրերի ու վավերագրերի հավաքածուն, որ կողմնակիորեն հարստացնում է անհատական ֆոնդերը և հաճախ անգնահատելի դեր կատարում գիտահետազոտական և ցուցադրական աշխատանքների ժամանակ:
4. Համալրել հնատիպ գրքերի և հազվագյուտ հրատարակությունների հավաքածուն, որ անհրաժեշտ է նշված ժամանակաշրջանի գրական-մշակութային իրողություններն ուսումնասիրելու և հանրահռչակելու համար:
5. Ամբողջացնել Թանգարանի կերպարվեստի հավաքածունª նպատակ ունենալով նպաստել Թանգարանում ընդգրկված խոշոր գործիչների նյութերի առավել պատշաճ ցուցադրմանը, ինչպես նաև հայ բեմարվեստի ու գրքարվեստի պատմության համար կարևոր թանգարանային առարկաների պահպանմանն ու տարածմանը:
6. Համալրել Թանգարանի երաժշտական գործիքների հարուստ հավաքածուն, ձայնագրություններն ու տեսագրությունները, որոնք չափազանց կարևոր են հայ երաժշտության ու թատերարվեստի ուսումնասիրության և հանրահռչակման համար:
Գրականության և արվեստի թանգարանն իր հավաքածուի համալրման
այս հայեցակարգի հիման վրա ձեռք բերած հարուստ նյութերի բնույթով և իր գործառույթով չափազանց ինքնատիպ է ու կարևորª հայ ազգային մշակութային արժեքների պահպանման, հարստացման ու պրոպագանդման համար: