Ովքե՞ր –  13-16  տարեկան երեխաները` մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղԹանգարանի  գրական ցուցասրահ  և Կոմիտասի անվան դահլիճ, գրադարան
Խումբը - 10 -15 մասնակից 
Տևողությունը -  60 -70 րոպե


Երեխաները բաժանվում են խմբերի, յուրաքանչյուր խմբին տրվում է հայ գրողների մեկական դիմանկար և  հանձնարարարվում՝ նշված ժամանակահատվածում  ճանաչել լուսանկարի վրա պատկերված գրողին, նշել տվյալ հեղինակի հետ առնչվող այն բոլոր առարկաները, որոնք ներկայացված են ցուցադրության մեջ և նշել հեղինակի այն  ստեղծագործությունները, որոնք առկա են գրադարանի  քարտարանում: Առաջին երկու  հանձնարարությունները կատարելուց հետո խմբերը 5-7 րոպեների ընթացքում ներկայացնում են իրենց հավաքած  տեղեկատվությունը, որն ուղեկցվում է թանգարանային մանկավարժի  լրացումներով: