Ովքե՞ր –  6-10, 11-13  տարեկան  երեխաներըմանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղ – Թանգարանի  թատերարվեստին նվիրված ցուցասրահ
Խումբը- 10 -15 մասնակից
Տևողությունը-  50-60  րոպե

Երեխաների հետ ճանաչողական զրույց է տարվում բեմական արվեստում ներառվող մասնագիտությունների, կերպարների ապրած ժամանակաշրջանի, նորաձևության, նշանների և խորհրդանիշների մասին, որին հաջորդում են գործնական աշխատանքները: Թանգարանի թատերական ֆոնդերից նախապես ընտրված բեմական հագուստների էսքիզների կրկնօրինակների հիման վրա 6-10 տարեկան երեխաները կատարում են գունավորման աշխատանքեր, իսկ 11-13 տարեկանները իրականացնում են էսքիզների ձևավորումը՝ օգտագործելով կտորներ, թելեր, թղթեր և այլ նյութեր: