Ովքե՞ր –  55-75 տարեկան կանայք  և տղամարդիկ
Որտե՞ղ  - Թանգարանի «Միջին Արևելքի արվեստ» ցուցասրահ 
Խումբը- 10 -15 մասնակից
Տևողությունը-  40-50  րոպե / 3 փուլ

 

1-ին փուլ -  Թանգարանում գործող սփյուռքահայ նկարիչ Մարկոս Գրիգորյանի հավաքածուի հիման վրա ստեղծված  «Միջին Արևելքի արվեստ» ցուցասրահում մասնակիցները ծանոթանում են Գրիգորյանի շուրջ 2500 բնօրինակ ցուցանմուշներ ընդգրկող հավաքածուին՝ մասնավորապես հողարվեստի նմուշներին, այնուհետև լսում դասախոսություն՝  «Հողը Մարկոս Գրիգորյանի արվեստում» թեմայով:

2-րդ փուլ - Ավազաթերապևտիկ հանդիպում. մասնագետի ուղղորդմամբ մասնակիցները շոշափման միջոցով նախ ծանոթանում են նյութին, այնուհետև մատերի և ձեռքերի նախավարժանք կատարում, որից հետո  փուլային սկզբունքով պատկերում  տարբեր պատկերներ:

3-րդ փուլՄասնակիցները բնական նյութերի՝ մասնավորապես հողի, ավազի և ցորենի համադրությամբ, ստեղծում են կտավներ՝ ներդնելով իրենց մտքերն ու զգացողությունները, ինչպես նաև ակտիվացնելով սեփական երևակայությունը: