Ովքե՞ր – 10 – 13 տարեկան երեխաները` մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղԹանգարանի գրական ցուցասրահ և Կոմիտասի անվան դահլիճ
Խումբը - 10 -15 մասնակից
Տևողությունը - 50 -60 րոպե


Թանգարանի «Մամուլի կրպակ» ցուցափեղկի մոտ երեխաները ծանոթանում են պարբերական մամուլի տեսակներին, հայկական առաջին պարբերական մամուլի պատմությանը, ապա թանգարանի ֆոնդերում պահվող երգիծաթերթերի նմուշների օրինակով մանրամասն տեղեկատվություն են ստանում «երգիծաթերթ» ժանրի, թերթի կազմման փուլերի վերաբերյալ:

Այնուհետև երեխաներին տրամադրվում են երգիծանկարներ և այլ նյութեր՝ պատրաստելու համապատասխան թեմաներով երգիծաթերթեր: