Ովքե՞ր –6-8, 9-13 տարեկան երեխաները` մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղԿոմիտասի անվան դահլիճ
Խումբը - 10 -15 մասնակից
Տևողությունը - 45 -50 րոպե

Ծրագրի շրջանակում երեխաները ծանոթանում են Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներին, դրանց բովանդակությանը, սովորում են ՀՀ օրհներգը, երգում երգուսույցի (կարաոկե) օգնությամբ, այնուհետև պատրաստում են ՀՀ պետական դրոշը և խճանկար-փազլի միջոցով ամբողջացնում են զինանշանը:

9-13 տարեկան երեխաները սովորում են նաև ՀՀ մարզերի և մարզկենտրոնների անունները և խաղ-գլուխկոտրուկի միջոցով կազմում ՀՀ մարզային քարտեզը: