Scan10014Գրքում ներկայացված պատմվածքներով առաջին անգամ գեղարվեստական գրականության թեմա են դարձել նորագույնժամանակների հայ առաջին վրիժառուի՝ Գուրգեն Յանիկյանի բռնարարքը և դրա հետևանքով ձևավորված Հայաստանի Ազատագրական Հայ Գաղտնի բանակը  (ASALA):

shiranushԹանգարանային նյութի միջոցով հանրությանն է ներկայացվում Սիրանույշի կյանքն ու բեմական գործունեությունը՝ 19-20-րդ դդ. արևելահայ և արևմտահայ թատերական և մշակութային կյանքի հենքի վրա:

2013yntaniqՀայ ընտանիք լուսանկարների ալբոմը ներառում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի պահոցում պահվող հնագույն, հիմնականում անտիպ լուսանկարներ և մշակութային նշանավոր դեմքերի խոհերն ու մտքերը:

patasxan100«Պատասխան 100 տարի անց» նախագծի ամփոփումը հանդիսացող սյուն պատկերագիրքը  անդրադարձ է  1894-1923թթ. գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակների ու այլ վկայությունների:

2013shmesՀատորն ընդգրկում է սփյուռքահայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ, գրականագետ, բանաստեղծ Հմայակ Շէմսի Արեգենց Հ. երկերի ընտիր նմուշներ, ինչպես նաև  նրա կյանքին ու գործին նվիրված ամփոփ ներածական:

2009mirzoyanԳիրքն ընդգրկում է նշանավոր կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի մեներգային և խմբերգային ստեղծագործությունները:

2009uxecuycՈւղեցույցն ընդգրկում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարնի պատմության, կառուցվածքի և հիմնականում մշակութային արժեքների վերաբերյալ համառոտ ակնարկ: 

2008daniel«Ամենեն մաքուր հայելին ցեղին...Ակնարկներ դասական երաժշտության մասին» գիրքն ընդգրկում է երգահան, դիրիժոր, երաժշտագետ Դանիել Երաժշտի հոդվածնեի և էսսեների մի ընտրանի:

200935tarucԳիրքը բովանդակում է Ե. Թոլյանի անտիպ հուշագրության առաջին մասը: Փաստալից այս հուշագրությունը ներկայացնում է Կ. Պոլսի 19000-1935թթ. պատմա-մշակութային, հատկապես՝ թատերական կյանքը:

2007shamaxԳիրքը ներկայացնում է Ռուսաստանում, Իրանում, Ֆրանսիայում և Մեքսիկայում բնակված դերասանուհի, պարուհի, գրող և գրականագետ արմեն Օհանյանի /1887-1976/ վիպական հարուստ և հետաքրքրաշարժ կյանքը

2007taxerԺողովածուն ընդգրկում է 17-րդ դարի հայ քերթության խոշորագույն ներկայացուցիչ Պաղտասար Դպրի ողջ բանաստեղծական ժառանգությունը:

2007komitasՀրատարակությունը երկու գրքով ներկայացնում է Կոմիտաս Վարդապետի երաժշտագիտական ժառանգությունը՝ 1892-1915թթ. գրած ուսումնասիրությունները, հոդվածները դասախոսություններն ու ելույթները, որոնց գերակշիռ մասը լույս է տեսնում առաջին անգամ: