Հունիսի 15-ին՝ ՀՀ պետական խորհրդանիշների օրը, Գրականության և արվեստի թանգարանում կայացավ  տեղեկատվական դաս-զրույց՝ մեր երկրի պետականությունը խորհրդանշող դրոշի, հիմնի և զինանաշանի պատմության վերաբերյալ, որը վարեցին արձակագիր, արվեստաբան Սեյրանուհի Գեղամյանը և ԳԱԹ երաժշտական ֆոնդի ավագ գիտաշխատող Մարինե Մուշեղյանը։ Բացման խոսոքով հանդես եկավ Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը։

Դաս-զրույցին մասնակցեցին «Օրրան» բարեգործական հ/կ-ի սաները, ովքեր դասի ավարտին նաև բարձրացրեցին ՀՀ պետական դրոշը թանգարանի բակում։