Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանում դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հասմիկ Ստեփանյանի «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» գրքի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը: Գիրքը հայերեն լույս էր տեսել 2011 թվականին և արժանացել Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին: Գրքում հեղինակը ներկայացրել է Օսմանյան Թուրքիայում ապրող հայերի անգնահատելի ներդրումն կայսրության դիվանագիտական, վարչական, տնտեսական, քաղաքական, արհեստի, առևտրի, մշակույթի ոլորտներում: Շնորհանդեսի ընթացքում հեղինակը նշեց, որ ընթանում են գրքի թուրքերեն թարգմանության աշխատանքները:

Միջոցառման սկիզբը ազդարարեց թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի ելույթը, ապա Հասմիկ Ստեփանյանի աշխատանքի վերաբերյալ գնահատանքի խոսքեր ասացին արվեստաբան Կարեն Միքայելյանը, ՀՀ ԳԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյանը, «Եվրասիա» հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը, հեղինակի եղբայրը` Մ.Մաշտոցի անվ. Մատենադարանի գիտաշխատող Արմեն Տեր- Ստեփանյանը և այք: միջոցառման գեղարվեստական մասում ելույթ ունեցան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռաֆայել Ակոպյանցի սաները:

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: