Փետրվարի 7-ին, Գրականության և արվեստի թանգարանի կոմիտասյան դահլիճում տեղի ունեցավ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մամլո ասուլիսը: Նախարարը լրագրողներին ներկայացրեց 2013թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը /այդ թվում Գրականության և արվեստի թանգարանի նորաբաց մշտական ցուցադրությունը/ և 2014թ. մշակույթի ոլորտի գերակա ուղղությունները և խնդիրները.
- Մշակութային ենթակառուցվածքների կատարելագործման նպաստում
- Հայկական ժառանգության էլեկտրոնային շտեմարանի ստեղծում
- Պատմական անշարժ հուշարձանների վերականգման, պահպանության և օգտագործման բնագավառում մասնագիտական գործունեության կարգավորում
- Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ` ծրագրերի իրականացում
- Կոմիտասի 145-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպում
Վերջում նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին…