Դեկտեմբերի  23-ին  Գրականության և արվեստի թանգարանում կազմակերված գեղարվեստական ցերեկույթը նվիրված էր  միաժամանակ երկու հոբելյանի՝ կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի 135 և Կոմիտասի անվան լարային /այսուհետ ազգային/ քառյակի հիմնադրման 90 ամյակներին: Համերգային ծրագրով հանդես եկավ Կոմիտասի անվան լարային քառյակը, իսկ Թանգարանի ժամանակավոր ցուցասրահում այցելուները հնարավորություն ունեցան տեսնելու լուսանկարներ, համերգաին ազդագրեր և այլ ցուցանմուշներ Տիգրանյանի անձնական արխիվից: