Գրականության և արվեստի թանգարանում  ապրիլի 18-ին տեղի ունեցավ  Հայկ Համբարձումի «Խաչ+քար» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան, որը  կազմակերպվել էր «Ծիրանի» մշակութային հանգույցի հետ համատեղ:  Երիտասարդ ռեժիսորը, առաջին անգամ գտնվելով Արցախում, փորձել էր յուրովի ներկայացնել մեր մշակութային ժառանգությունը, դրա դերը և նշանակությունը։ Ֆիլմի դիտումից հետո տեղի ունեցավ քննարկում և ռեժիսորը ներկայացրեց ֆիլմի նկարահանման ընթացքը, պատասխանեց հանդիսատեսին հուզող հարցերին: Վերջիններիս խնդրանքով  ֆիլմը մեկ անգամ ևս ցուցադրվեց: