Մայիսի 30-ին, Երեխաների միջազգային օրվան ընդառաջ, Գրականության և արվեստի թանգարանում կազմակերպվել էր կրթական ծրագիր, որի նպատակն էր երեխաներին ուսանել ծիսկան տիկնիկներ պատրաստելու արվեստը: Ջրվեժի արվեստի դպրոցի ուսուցչուհի Արաքս Անանյանը երեխաներին պատմեց հայկական տոների և ծեսերի մասին, ներկայացրեց այդ ծեսերի ժամանակ պատրաստվող տիկնիկներն ու դրանց նշականությունը, ապա առաջարկեց պատրաստել: Երեխաները, օգտագործելով տիկնիկների պատրաստման համար առկա բազմաթիվ պարագները /թելեր, կտորներ, կոճակներ, ուլունքեր և այլն/ և իրենց վառ երևակայությունը, պատրաստեցին շուրջ երկու տասնյակ յուրօրինակ տիկնիկներ: