Գրականության եւ արվեստի թանգարանում տեղի ունեցավ բանաստեղծ, նկարիչ, քանդակագործ Վաչե Պետրոսյանի հիշատակին նվիրված հանդիպում. ներկայացվեց նրա նոր լույս տեսած «ՖՈՒՏՈՒՐ» բանաստեղծությունների ժողովածուն: Ելույթ ունեցան թանգարանի տնօրեն, գրականագետ Կարո Վարդանյանը, գրականագետ Գեւորգ Էմին Տերյանը, բանասիրության դոկտոր Հենրիկ Բախչինյանը, բանաստեղծի կինը՝ Ռիտա Նահապետյանը, ով իր խոսքից հետո ընթերցեց նաեւ իր հետ գրքի համախմբագիր, Լիբանանանաբնակ գրող Էդուարդ Գրիգորյանի խոսքը:
Վաչե Պետրոսյանի բանաստեղծությունների ընթերցումով հանդես եկան դերասաններ Ամիրան Գալստյանը եւ Գայանե Սամվելյանը: Հնչեցին դահլիճում ներկա գրչակից ընկերների՝ գրող, գրքի հրատարակիչ Վան Արյանի եւ բանաստեղծ Արմեն Շեկոյանի խոսքերը: Ցերեկույթը վարեց եւ ամփոփիչ խոսքով հանդես եկավ՝ բանաստեղծ, թանգարանի գրական բաժնի ավագ գիտաշխատող Գոհար Գալստյանը: