Մայիսի 18-իՆ, Թանգարանների միջազգային օրը, Գրականության և արվեստի թանգարանում բացվեց ՙՙՀայ ընտանիք՚՚ խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը: Ներկայացված էին Երվանդ Շահազիզի, Պերճ Պռոշյանի, Մուրացանի, Վավա  Խաչատրյանի, Գաբրիել Պատկանյանի և Պատմական Հայաստանի տարբեր տարածաշրջանների հայտնի և անհայտ շատ ընտանիքների լուսանկարներ, լուսանկարչական ալբոմներ:

Նույն օրը տեղի ունեցավ նաև Գրականության և արվեստի թանգարանի կողմից հրատարակված  «Հայ ընտանիք» լուսանկարների ալբոմի շնորհանդեսը, որը ներառում էր  թանգարանի ֆոնդերում պահվող հնագույն, հիմնականում անտիպ ընտանեկան լուսանկարները:

Միջոցառման հյուրերի թվում էր Մուշ գավառի Ցրոնք գյուղի Ալեյան  տոհմի ժառանգներից Մարզպետունի Ալեյանը, ով պատմեց ցուցադրված լուսանկաներից մեկի՝ Ալեյան եղբայրների լուսանկարի պատմությունը: