Հայ շեքսպիրյան ընկերության և Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի նախաձեռնությամբ սեպտեմբի 30-ից հոկտեմբերի 3-ը կազմակերպվել էր շեքսպիրյան միջազգային գիտաժողով՝ նվիրված Ուիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին: Զեկուցումներով հանդես եկան շեքսպիրագետներ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Հունաստանից, Լեհաստանից, Հայաստանից և այլ երկրներից:
Գիտաժողովի շրջանակում Գրականության և արվեստի թանգարանում բացվեց «Շեքսպիր-400- հարատևության առեղծվածը» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված էին շեքսպիրյան բեմադրությունների ազդագրեր, լուսանկարներ, արխիվային փաստաթղթեր, բեմական իրեր, որոնք կրել են հայ ականավոր դերասաններ՝ շեքսպիրյան կերպար կերտելիս: