Դեկտենբերի 3-ին Գրականության և արվեստի թանգարանում կայացավ կինոռեժիսոր,  սցենարիստ Դմիտրի Կեսայանցի 85- ամյակին նվիրված ցուցադրության բացման արարողությունը, որը զուգակցեվ հուշ-ցերեկույթով:

Կեսայանց մարդու և արվեստահետի  մասին խոսեցին Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, կինոօպերատոր Լևոն Աթոյանցը, կինոգետ Սիրանույշ Գալստյանը, <<Կինո+>> ամսագրի գլխ. խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը, սցենարիստ Անահիտ-Արփենը, <<Անիծվածները>> ֆիլմի դերակար Տիգրան Մխոյանը և Դ. Կեսայանցի դուստրը՝ Մարինե Կեսայանցը: Ցերեկույթի ընթացքում երաժշտկան կատարումներով հանդես եկան Ալ. Սպենդիարյանի անվ. օպերային և բալետի ակադեմիական թատրոնի մեներգիչներ Սյուզաննա Մելքոնյանը և Արմեն Բադալյանը:

Ցերեկույթը եզրափակվեց ռեժիսոր  Ալեն Մենուայի <<Դմիտրի Կեսայանց. Առաջին ծանոթությունը>> վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ, ով նաև Դմիտրի Կեսայանցի ուսանողն է եղել:

Միջոցառումը վարեց  թանգարնի կինոբաժնի ավագ գիտաշխատող Արփինե Ասլանյանը: