Հունվարի  20-ին լրացավ մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի 98-րդ տարեդարձը: Այդ  առիթով Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, մասնաճյուղ հանդիսացող Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի հետ կազմակերպել էին այցելություն Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն: Բանաստեղծուհու շիրմի մոտ տեղի ունեցավ նրա հիշատակի խնկարկման արարողությունը, որին ներկա էին մի շարք մտավորականներ, հասարակական ու քաղաքական գործիչներ՝ այդ թվում Գրաականության և արվեստի թանգարանի տնօրերն Կարո Վարդանյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, բանաստեղծ, գրող Թորոս Թորանյանը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը,  Կապուտիկյանի արվեստի երկրպագուներ: Բանաստեղծուհու ծննդյանը նվիրված հուշ-ցերեկույթը շարունակվեց նրա տուն-թանգարանում: 

 

 

 

 

 

 
 «Ա1+» հեռուստաընկերության  անդրադարձը.
 

 

 

 

 

 

Մամուլ

tert

http://www.iravunk.com/news/20680

Բանաստեղծուհի, ով տղամարդու մտածելակերպ ուներ

 

 

 

 

 

terthttps://armeniasputnik.am/culture/20170120/6129624/armenia-silva-kaputikyan-tsnund.htm

Հայ անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն այսօր կդառնար 98 տարեկան։