«Հովարդ Կարագյոզյան» բարեգործական հիմնադրամի »Ինտեգրում թանգարանի միջոցով»  ծրագրի շրջանականերում փետրվարի 22-ին, Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում: Հանդիպման նպատակն էր քննարկել սիրիահայ և սոցիալապես ռիսկային կամ խոցելի պայմաններում հայտնված երեխաների հետ կրթադաստիարակչական աշխատանքների առանձնահատկությունները՝ տվյալ ոլորտում աշխատող մասնագետների և թանգարանային մանկավարժների փորձի փոխանակման միջոցով: 
Հանդիպմանը մասնակցեցին Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնի, <<Ծիածան>> երեխաների զարգացման կենտրոնի, <<Ղողանջ>> սոցիալ-իրավահոգեբանական հասարակական կազմակերպության, Թանգարանային կրթության կենտրոնի, Գրականության և արվեստի թանգարանի, Հայաստանի պատմության թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Ռուսական արվեստի թանգարանի, Գաֆեսճէան արվեստի կենտրոնի, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի, Հովհ. Թումանյանի թանգարանի, Հ. Կարապետյանի անվ. երկրաբանական թանգարանի և Խ. Աբովյանի անվ . ՀՊՄՀ թանգարանի ներկայացուցիչները: