2017 թվականի մարտի 4-ին՝ ժամը 13:00-ին, Գրականության և արվեստի թանգարանում (ԳԱԹ) կայացավ գիտաժողով և ժամանակավոր ցուցահանդեսի բացում՝ նվիրված Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 140-ամյակին: Միջոցառումը կազմակերպել էր Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը՝ ԳԱԹ-ի հետ համատեղ:

Ցուցահանդեսի նյութերը ներկայացնում են Դերենիկ Դեմիրճյանի կենսագրության, ստեղծագործության ուշագրավ, նորահայտ էջերը, ինչպես և գրողի տուն-թանգարանի գործունեությանն առնչվող նմուշներ:

 Հյուրերին ողջունեց ԳԱԹ տնօրեն Կարո Վարդանյանը: Ելույթներով հանդես եկան գրող, ,,Անդին,, ամսագրի գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանը, ՀԳՄ Արձակի բաժնի վարիչ Ալիս Հովհաննիսյանը:

Գիտաժողովի օրակարգում ներառված էին հետևյալ զեկուցումները.
           - Հայոց ցեղասպանության և վերապրումի թեման Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործություններում /Կարինե Ռաֆայելյան, Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ/
            -Դերենիկ Դեմիրճյանի ,,Գիրք ծաղկանցը,, և հայ միջնադարյան գրականությունը /Աելիտա Դոլուխանյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բ.գ.դ., պրոֆեսոր/
            -Դարձյալ Դերենիկ Դեմիրճյանի ,,Երկիր հայրենի,, դրամայի մասին /Ժենյա Քալանթարյան, բ. գ. դ., պրոֆեսոր/
            -Աստծո կերպարանքով ու նմանությամբ /Դերենիկ Դեմիրճյանի ,,Դատաստան,, դրամայի մեկնության փորձ/ /Մարգարիտ Խաչատրյան, բ.գ.դ./
            -Դերենիկ Դեմիրճյանի արձակի ռիթմը /Անի Փաշայան, բ.գ.թ., դոցենտ/
            -Նորահայտ էջեր Դերենիկ Դեմիրճյանի հասարակական-քաղաքական գործունեությունից /1917-1920 թթ./ /Համո Սուքիասյան, պ.գ.թ., դոցենտ/
            -Դեմիրճյանական էկրանավորումներ /Սիրանույշ Գալստյան, ա.գ.թ., դոցենտ/
            -Դերենիկ Դեմիրճյանի թատերագիտական հայացքների շուրջ /Նաիրա Շահվալադյան, ԳԱԹ թատերական բաժնի վարիչ/:

 Միջոցառման հյուրերն էին գրողներ, գիտնականներ, մանկավարժներ, ուսանողներ, Դերենիկ Դեմիրճյանի ազգականները, լրատվադաշտի ներկայացուցիչներ: Գիտաժողովը վարում էր Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը:

 

 

 

 

 

 

ԱՐԱՐԱՏ հեռուստաընկերության  «Հայլուր» լրատավականի անդրադարձը

 
 

ՄԱՄՈՒԼ

 

 http://hayeli.am/article/991437

Գրականության և արվեստի թանգարանում նշվեց Դերենիկ Դեմիրճյանի 140-ամյակը

 

 

 

 

http://www.panorama.am/am/news/2017/03/04/

Գիտաժողովից. Դերենիկ Դեմիրճյանը ճակատագրական գրող է

 

 

 

 

 

http://www.erit.am/news/hy/74910

Ծանոթ ու անծանոթ Դեմիրճյանը

 

 

  


http://andin.am/2017/03/04/

«Իսահակյանը և Դեմիրճյանը գրական հեղձուկ միջավայրի թթվածինն էին»