Մարտի 13-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը Հայաստանի գրողների միության և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հետ համատեղ կազմակերպել էին այցելություն Չարենցի հուշակոթողին: Ելույթ ունեցան ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը, գրողի թոռը՝ Գոհար Չարենց  և այլ անվանի մտավորականներ: Չարենցյան ընթերցումներով միջոցառմանը մասնակցում էին նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներն ու մանկավարժները:

Նույն օրը Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը Բեյրութի <<Դեմիրճյան>> կենտրոնում հանդես եկավ Չարենցի ծննդյան 120 և մահվան 80 ամյակներին նվիրված բանախոսությամբ: