Սեպտեմբերի 22-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Վերադարձ հոգևոր հայրենիք» խորագրով միջոցառումը՝  նվիրված  սփյուռքահայ երաժշտահասարակական գործիչ, երգահան Ժիրայր Քերամեթլյանին: Ելույթներով հանդես եկան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, <<ԵՊԿ>> հրատարակչության տնօրեն Գոհար Շագոյանը և ժիրայր Քերամեթլյանի դուստրը՝ Անի Քերամեթլյանը, ով նաև միջոցառման նախաձեռնողն էր:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ Ժիրայր Քերամեթլյանի երկու ռոմանսների շնորհանդեսը /խոսք՝ Ավետիք Իսահակյանի և Պետրոս Դուրյանի, մշակումը՝ կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի/:  
Միջազգային մրցույթների դափնեկիր Գայանե Գեղամյանի կատարմամբ հնչեցին «Հայ արի», «Սիրել» ռոմանսները և այլ ստեղծագործություններ: