Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախաձեռնությամբ նոյեմբերի 13-ին  Երևանի մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում` “Дом Москвы” («Մոսկվայի տուն») բացվեց «Վավերագրեր Ռոմանովների դարաշրջանից» ցուցահանդեսը: Այն  ներառում է հայ անվանի երաժշտագետ, երաժշտական քննադատ, կոմպոզիտոր և կոլեկցիոներ Վասիլի Կորգանովի /Բարսեղ Ղորղանյան/ հավաքածուից Ռոմանովների արքայատոհմի 1670- 1970թթ. ժամանակաշրջանին վերաբերող ինքանգիր փաստաթղթեր, որոնք Կորգանովի անձնական արխիվի հետ 1968թ. հանձնվել էին Գրականության և արվեստի թանգարանինՊետրոս 1-ինի, Եկատերինա 2-րդի, Ալեքսանդր 1-ինի, Պավել 1-ինի և ռուս այլ անվանի պետական ու քաղաքակական գործիչների վավերագրերի կողքին ներկայացված են նաև Ֆրանսիայի Լյուդովիկոս 14-րդ թանգավորի նամակը՝ ուղղված Պետրոս 1-ինին, Նապոլեոն 1-ինի՝ գահից երկրորդ հրաժարականը՝ գրված Ալեքսանդր 1-ինի և դաշնակիցների դրդմամբ, ինչպես նաև Կորգանովի կյանքն ու գործունեությունը ներկայացնող անձնական լուսանկարներ և արխիվային այլ նյութերՑուցադրությունը բաց էր մինչև ս.թ. նոյեմբերի 17-ը:

 

 

 

 

 

«Շողակաթ» հեռուստաընկերության «Մշակութային ազդագիր» հաղորդաշարի անդրադարձը
 
?>