Հոկտեմեբրի 21-ին, Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանը «Գրականությունը թանգարանի ցուցադրության համապատկերում» թեմատիկ զրույցով մեկնարկեց « Զրույցներ միջին և բարձր տարիքի դպրոցականների համար» շարքը: Զրույցը վարեց բանաստեղծուհի, Գրողների միության անդամ, թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Գալստյանը: Քննարկման մասնակիցներն էին Մուրացանի անվան թիվ 18 դպրոցի աշակերտներ:

Զրույց-քննարկումներից հետո մասնակիցները  դիտեցին թանգարանի մշտական ցուցադրությունը` հնարավորություն ունենալով տեղում տեսնել զրույցի ընթացքում  ներկայացված գրողների ձեռագրերը, անձնական իրերը, լուսանկարները…