Հոկտեմբերի 24-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ բանաստեղծ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Հովեյանի «Անավարտ ցամաք» բանաստեղծությունների ժողովածուի եւ ֆրանսերեն թարգմանված «Բառի ալքիմիա» գրքի շնորհանդեսը։
Թանգարանի կոմիտասյան սրահում հավաքվել էին Հովեյանի գրչակից ընկերները, քաղաքական և մշակութային գործիչներ, նրա պոեզիայի երկրպագուներ: Հովեյանի բանստեղծական ոճի և յուրահատկությունների մասին խոսեցին Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, լրագրող, հրապարակախոս Սերգո Երիցյանը, նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Փարավոն Միրզոյանը, լրագորղ, Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը, բանաստեղծներ Անդրանիկ Հակոբյանը և Խաչիկ Մանուկյանը և այլք: Ռեժիսոր Զեփյուռ Սարդարյանն ու ինքը՝ Հովեյանը պարբերաբար ընթերցեցին հատվածներ վերոնշյալ ժողովածուներից:
ՄԱՄՈՒԼ
Կայացավ Հովիկ Հովեյանի «Անավարտ ցամաք» եւ «Բառի ալքիմիա» գրքերի շնորհանդեսը