Նոյեմբերի 7-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում Էստոնիայի միջազգային նկարիչների միությունը կազմակերպել էր համերգ-ցուցադրություն՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին: Ելույթներով հանդես եկան Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, թանգարանի գիտաշխատող, բանաստեղծուհի Գոհար Գալստյանը, նկարիչներ Ա. Քլյանը, Փ. Վանիկյանը, Ք. Օգանեսովան, Ա. Մաթևոսյանը, Ա. Դանիելյանը և այլք: Երաժշտական կատարումներով միջոցառմանը մասնակցեցին նաև Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի երիտասարդական ծրագրի մասնակիցներ Ս. Պետրոսյանը, Ն. Գրիգորյանը, Տ. Հակոբյանը (ղեկ.՝ Լևոն Ջավադյան, դաշնակահարուհի՝ Հ. Անտոնյան):