Դեկտեմբերի 14 – ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունցավ «Մարկոս Գրիգորյան. Էրեբունիից Երևան» նախագծի շնորհանդեսը` նվիրված «Միջին Արևելքի արվեստ» ցուցադրության 25 և Էրեբունի-Երևանի 2800 ամյակներին:

Միջոցառման ընթացքում Մ. Գրիգորյանի մասին հուշեր պատմեցին նրա ընկերներն ու արվեստի գիտակները, այնուհետև ցուցադրվեցին «Տերյան» մշակութային կենտրոնի հետ համատեղ ստեղծած կանացի մետաքսե վզնոցներ` Մ. Գրիգորյանի գորգերի մոտիվներով՝ երգչուհի Նարինե Դովլաթյանի «Ալ այլուղս» երգի կատարման ներքո:

Միջոցառման շրջանակում շնորհակալագրեր հանձնվեցին Գրականության և արվեստի թանգարանի գործընկեր կազմակերպություններին և այն անհատներին, ովքեր իրենց երդրումն են ունեցել թանգրանի տարբեր ծրագրերի իրականացման գործում:

Միջոցառումը եզրափակվեց «Քուռկիկ Ջալալի» /Սասունցի Դավթի նժույգը/ գորգի շնորհանդեսով: Ի դեպ, Գրականության և արվեստի թանգարանի նախաձեռնությամբ «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊ ընկերությունը հանձն է առել իրականացնել Մ. Գրիգորյանի գորգերի հավաքածուն համալրելու ծրագիրը՝ հեղինակի էսքիզների հիման վրա:

 

 


 

 

 

«Շողակաթ» հեռուստաընկերության «Մշակութային ազդագիր» հաղորդաշարի անդրադարձը