Հայաստանի գրողների միության 85-ամյա հոբելյանի առիթով Գրականության և արվեստի թանգարանում ս.թ. նոյեմբերի 19-ին բացվեց ժամանակավոր ցուցադրություն, որտեղ ներկայացվեն թանգարանի ֆոնդերում պահվող միության հավաքածուի ուշագրավ նմուշներ՝ հայտնի գրողների անդամակցության ինքնագիր դիմումներ, անդամատոմսեր, Դերենիկ Դեմիրճյանի, Ավետիք Իսահակյանի, Ալեքսանդր Շիրվանզադեի անձնական իրերից, ՍՍՀՄ գրողների միության համագումարներին առնչվող փաստաթղթեր, լուսանկարներ և գրքեր։
Ցուցադրության բացմանը կհաջորդի հոբելյանական ցերեկույթ, որի շրջանակում հետաքրքիր հուշեր կներկայացնեն միության անդամ գրողները։
Գրականության և արվեստի թանգարանի կողմից շնորհավորագրեր հանձնվեցին ՀԳՄ այս տարվա հոբելյարներին՝ Ալեքսանդր Թոփչյանին ծննդյան 80-ամյակի, Վահրամ Թաթիկյանի 70-ամյակի, Վան Արյանի 70-ամյակի, Լևոն Բլբուլյանի 70-ամյակի, Ռուբեն Մարուխյանի 85-ամյակի, ինչպես նաև ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանին՝ ՀԳՄ 85-ամյա հոբելյանի առթիվ:

 

 

 

 

  ՄԱՄՈՒԼ

tert

https://www.panorama.am/

«Վկայություններ կան, որ կարևոր որոշումներ կայացնելիս մեր պետության ղեկավարները պարտադիր առանձնազրույց են ունեցել այս կամ այն գրողի հետ»