Գրականության և արվեստի թանգարանի հիմնադրման100-ամյակի առթիվ, ինչպես նաև երկարատև ու անբասիր աշխատանքի համար թանգարանի մի շարք աշխատակիցներ Երևանի քաղաքապետի կողմից պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով:
Թանգարանի գլխավոր ֆոնդապահ Օֆելյա Ուդումյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով, իսկ թանգարանի գիտքարտուղար Մարինե Հարոյանը, գրական-հուշային առարկաների հաշվառման ֆոնդի ավագ գիտաշխատող Մելանիա Եղիազարյանը, նույն ֆոնդի ֆոնդապահ Կարինե Գրիգորյանը և գրական բաժնի ավագ գիտաշխատող Ամալյա Գալստյանը՝ Երեբունի-Երևան 2800 հուշամեդալով:
Հուշամեդալները և պատվոգրերը հանձնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը: