Գրականության և արվեստի թանգարանում օրեր առաջ գրական-երաժշտական ցերեկույթով նշվեց «Հայաստան» հրատարակչության 100-ամյակը:
Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը, ով երկար տարիներ զբաղեցրել է «Հայաստան» հրատարակչության տնօրենի պաշտոնը, ներկaյացարեց հրատարակչության մեկդարյա պատմական ընթացքը։ Այնուհետև ելույթ ունեցան գրականագետ, բ․գ․դ․ Դավիթ Գասպարյանը, հրատարակիչ, խմբագիր Հովհաննես Այվազյանը, Հայաստանի գրողների միության քարտուղար Պետրոս Դանիելյանը, գրականագետ, բ․գ․դ․ Սամվել Մուրադյանը։
Միջոցառումն ուղեկցվեց Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաների երաժշտական ելույթներով և ասմուքող Գայանե Սամվելյանի ընթերցումներով։