Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, Գրականության և արվեստի թանգարանում բացվեց «Մակագրված է՝ ՉԱՐԵՆՑ» ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Եղիշե Չարենցի 125-ամյա հոբելյանին։ Ներկայացաված էին ԳԱԹ-ի Չարենցի արխիվում պահվող և մեծանուն գրողի կողմից Ռոմանոս Մելիքյանին, Արփենիկ և Անահիտ Չարենցներին, Չարենց Թեմուրյանին և այլոց ընծայագրված գրքերը։
Ցուցադրության բացմանը հաջորդեց Գրականության և արվեստի թանգարանի 100-ամյա հոբելյանին նվիրված ռեժիսոր Ռազմիկ Գրիգորյանի «ՁԱՅՆ ՄԵԾԱՑ» վավերագրական ֆիլմի դիտումը, որին ներկա էին Երևան Լեոնիդ Ազգալդյանի անվան համար 200 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները։ Նրանք նաև ծանոթացան Գրականության և արվեստի թանգարանի և նկարիչ, հողարվեստի հիմնադիր Մարկոս Գրիգորյանի հավաքածուն ներկայացնող «Միջին Արևելքի արվեստ» ցուցադրություններին։