Սթ դեկտեմբերի 16-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ «ԳԱԹ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ» գործընկերային ակումբի տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը։ Ներկաներին ողջույնի խոսք հղեց Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը, այնուհետև թանգարանի գործընկերային ծրագրերի մասին հաշվետու ելույթ ունեցավ թանգարանի մարքեթինգային ծրագրերի պատասխանատու Հասմիկ Հախվերդյանը։ Ամփոփվեցին մի շարք համագործակցային նախագծեր, որոնցից «Museum Stories» -ի շրջանակում գորգագործության և մանրանկարչության վարպետաց դասերի լավագույն մասնակիցները պարգևատրվեցին Գրականության և արվեստի թանգարանի, «Հանքաշար» և «Թուֆենկյան Տրանս Կավկազուս» ընկերությունների շնորհակալագրերով և պատվոգրերով։ Գործընկերային ակումբի անդամ կազմակերպությունները և անհատ բարերարները պատրաստակամություն հայտնեցին ավելի ակտիվ ներգրավվելու թանգարանի առաջիկա ծրագրերին, այդ թվում՝ Մարկոս Գրիգորյանի 100 ամյակի, թանգարանի հրատարակչական և այլ ընթացիկ միջոցառումներում։ Հանդիպման ավարտին «Թուֆենկյան Տրանս Կավկազուս» ընկերության աջակցությամբ ԳԱԹ Միջին արևելքի ցուցասրահում տեղադրվեց գորգագործական դազգահ և տրվեց նոր կրթական ծրագրի մեկնարկը։ Նախատոնական հանդիպման ավարտին ներկաները միմյանց բարեմաղթանքներ հղեցին և Հայաստանին խաղաղություն մաղթեցին ԳԱԹ գործընկեր «Օհանյան Բրենդի Կոմպանիի» ՇՈՒՇԻ գինով․․․