Փետրվարի 15-ին Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվեց «Հավերժի վավերագրողները․ Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որը կազմակերպվել էր Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի հետ համատեղ։

Ցուցադրությունում ներկայացված էր ԳԱԹ ֆոնդերում պահվող Արամ Վրույրի թատերական գործունեությունը ներկայացնող ազդագրեր, բեմական լուսանկարներ, ինչպես նաև Արամ Վրույրի և որդիների՝ Արա և Արտաշես Վրույրների կողմից արված մի շարք հնագիտական լուսանկարներ, այդ թվում՝ Անիի պատմաճարտարապետական հուշարձաններ, Ջուղայի խաչքարեր և այլն։

Ցուցադրությանը բացման խոսքով հանդես եկավ Կումայրի պատմամշակութային արգելոց թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանը, ապա ողջույնի խոսքեր հղեցին Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և ԳԱԹ գիտքարտուղար, ցուցադրության համադրող Մարինե Հարոյանը։