Մարտի 15-ին Գրականության և արվեստի թանգարանում կայացավ Ֆելիքս Բախչինյանի «Սիգիտաս Գյադայի բանաստեղծությունների աշխարհը» գրքի շնորհադեսը։
Գիրքը նվիրված է լիտվացի ճանաչված բանաստեղծ և թարգմանիչ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Սիգիտաս Գյադայի ստեղծագործությունների վերլուծությանը։ Գրքում տեղ են գտել նաև Սիգիտաս Գյադայի բանաստեղծությունները՝ Վ․ Դավթյանի և Ֆ․ Կիրակոսյանի թարգմանությամբ։
Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը, ապա ելույթ ունեցան Լիտվիայի Հանրապետության դեսպանության առաջին քարտուղար Գիտանա Ռազալյունիենեն, արվեստագիտության դոկտոր Օդետա Ժուկաուսկինեն, բանաստեղծ, թարգմանիչ Արևաշատ Ավագյանը, գրքի հեղինակը՝ գրող, գրականագետ, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը և ալք։