Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում, մարտի 23-ին Գրականության և արվեստի թանգարանում բացվեց ֆրանսիական Դիմադրության շարժման հերոս, բանաստեղծ Միսաք Մանուշյանին և նրա խմբին նվիրված ցուցադրություն. ներկայացված էին Մանուշյանի հուշատետրը, նոթատետրերը, Մելինե Մանուշյանի նամակը Միսաք Մանուշյանին, նամակներ, «Այսօր արևոտ օր է» ֆիլմի վերաբերյալ արխիվային փաստաթղթեր և այլն։
Ցուցադրության բացմանը հաջորդեց ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր, սցենարիստ Լաերտ Վաղարշյանի «Այսօր արևոտ օր է» գրքի համանուն վավերագրական կինոնկարի ցուցադրումը՝ նվիրված մանուշյանցիներին:
Միսաք Մանուշյանի կյանքի համռոտ ակնարկով հանդես եկավ հանդես եկավ թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը, իսկ Ֆիլմի վերաբելյալ ներածական խոսքով ելույթ ունեցավ կինոգետ, արվեստագիտության թեկնածու Սիրանույշ Գալստյանը։