Հայաստանում Ֆրակնոֆոնիայի օրերի շրաջանակում ապրիլի 8-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Լուիզա Ասլանյան. Դիմադրության շարժման մոռացված մարտիկը» թեմայով դասախոսությունը։

Բացման խոսքով հանդես եկավ ԳԱԹ գիտքարտուղար Մարինե Հարոյանը, ապա բանախոսը՝ լրագրող, հետազոտող Արփինե Հարոյանը ներկայացրեց գրող, Ֆրանսիական դիմադրության ականավոր գործիչ Լուիզա Ասլանյանի (Լաս) կյանքն ու գործունեությունը։