Երեկ Գրականության և արվեստի թանգարանում կայացավ Պավել Ջանգիրյանի «Человек с Олимпа» գրքի շնորհանդեսը, որի շրջանակում նաև թանգարանին հանձնվեց դերասան Կարեն Ջանգիրյանի (Ջանգիրով) արխիվը:

Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն, բ․գ․թ Վահագն Սարգսյանը, ապա «Человек с Олимпа» ֆիլմի, ինչպես նաև դեարասան, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Ջանգիրյանի մասին հուշերով կիսվեցին գրքի հեղինակ-կազմող Պավել Ջանգիրյանը, կինոգետ, բ․գ․թ Արծվի Բախչինյանը, կինոգետ, խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը, գրող Սերգեյ Մկրտչյանը, «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը և այլք։ Թանգարանի տնօրենը շնորհակալագրեր հանձնեց Կարեն Ջանգիրյանի կնոջը՝ Գայանե Հարությունովային և եղբորը՝ Պավել Ջանգիրյանին ՝ դերասանի արխիվը թանգարանին հանձնելու համար։

Միջոցառման ավարտին ներկաները դիտեցին ռեժիսոր Գուժ Թադևոսյանի «Дед Маргар» ֆիլմը: