Գրականության և արվեստի թանգարանը շարունակելով հայ կինոյի 100-ամյակին նվիրված «Կինոսրահ» միջոցառումների շարքը՝ այսօր հյուրընկալեց ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող,պատմական գիտութնունների թեկնածու Նարինե Շամամյանին։
Շամամյանը հանդես եկավ «Պարերի արտացոլումը հայ կինեմատոգրաֆիայում» թեմայով բանախոսությամբ, որի շրջանակում ներկայացրեց հայկական ֆիլմերում պարերերի տեսարանները, պարատեսակները, դրանց կարևորությունը և այլն։