Դեկտեմբերի 5-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվեց Գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ կազմակերպված «Հավերժի վավերագրություն․ Արցախ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Ցուցադրությունը կազմակերպվել էր համանուն լուսանկարչական մրցույթի արդյունքների ամփոփումից հետո։ Ցուցադրված էին հինգ տասնյակից ավելի լուսանկարներ, որոնք ներկայացնում էին Արցախի պատմաճարտարապետական հուշարձանները։
Ողջույնի խոսքով հանդես եկան Գրականության և արվեստի թանգարանի (ԳԱԹ) տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և ԳԱԹ գիտքարտուղար Մարինե Հարոյանը։
Ցուցադրության բացման հանդիսավոր արարողության շրջանակում տեղի ունեցավ նաև մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը։
Լավագույն գեղարվեստական լուսանկարների հեղինակներ՝
Ավետիս Ավետիսյան - Մատաղիսի Սբ. Եղիշա եկեղեցի
Լիլիան Գալստյան – «Մենք ենք մեր սարերը» հուշարձան
Էլինա Աղաջանյան - Շուշի Սբ. Ղազանչեցոց եկեղեցի
Լավագույն վավերագրական լուսանկարների հեղինակներ՝
Ներսես Մատինյան - Երից Մանկանց վանք
Զոհրաբ Ըռքոյան – Կամուրջ՝ Հակարիի արևելյան վտակ
Սարգիս Գասապեան - Երկրագիտական թանգարանի մուտքի դուռը, Ստեփանակերտ
Հատուկ մրցանակ՝
Մարիա Մինասյան - Ստեփան Շահումյանի արձան