Մարտի 20-ին՝ Պոեզիայի համաշխարհային օրվան ընդառաջ, Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ բանաստեղծ, թարգմանիչ, սերբագետ Բաբկեն Սիմոնյանի գրական գործունեության 45-ամյակին նվիրված ցերեկույթ։ Բացումը արեց Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը։ Ցերեկույթի ընթացքում ներկայացվեց Բաբկեն Սիմոնյանի անցած ուղին՝ ի նշանավորումն բանաստեղծի գրական գործունեության 45-ամյակի։