Գրականության և արվեստի թանգարանում ս.թ. սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ ջութակահար, մանկավարժ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես Նալբանդյանի 150-ամյա հոբելյանին նվիրված ցուցադրության բացումը, որին հաջորդեց դասական երաժշտության համերգ: Կատարոմնեով հանդես եկավ Կոմիտասի անվան պետական լարային քառյակը։