«Եվրոպական ժառանգության օրեր 2021» համաեվրոպական նախաձեռնության շրջանակում սեպտեմբերի 25-26-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցան գրող, բանահավաք և թարգմանիչ Մկրտիչ Խերանյանի 120-ամյա հոբելյանը նշանավորող միջոցառումները, որոնց սկիզբն ազդարարվեց Մ․ Խերանյանի արխիվի հանձնման հանդիսավոր արարողությամբ և ցուցադրության բացմամբ։

Ցուցադրության բացմանը հաջորդեց Մ․ Խերանյանի «Չափածո երկեր» գրքի շնորհանդեսը։ Գիրքը ներկայացնում է անվանի գրողի, բանահավաքի, թարգմանչի չափածո երկերը, որոնցից շատերը տպագրվում են առաջին անգամ։

Սեպտեմբերի 26-ին թանգարանը «Բեբուկ» շարժական թատրոնի հետ համագործակցության շրջանակում հյուրընկալեց «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության Երևանի կենտրոնի սաներին, որոնց համար բեմականացվեց Մ․ Խերանյանի «Արծիվն ու բուն» ստեղծագործությունը։