Դեկտեմբերի 15-ին Մոսկվա կինոթատրոնում կայացավ Գրականության և արվեստի թանգարանի 100-ամյա հոբելյանին նվիրված «Ձայն մեծաց» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմի ցուցադրությունից առաջ թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը շնորհակալագրեր հանձնեց ֆիլմում իրենց ավանդն ունեցած մի շարք արվեստագետների և տարբեր ոլորտների ներկայացուցիչների։
Ֆիլմի ռեժիսորն է Ռազմիկ Գրիգորյանը, պրոդյուսերը՝ Անի Երեմյանը, օպերատորներն են Մխիթար Սերոբյանը և Մխիթար Մանուկյանը։