ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գրականության և արվեստի թանգարանը ս.թ. հուլիսի 24-ին թանգարանի ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև թանգարանի յութուբյան պաշտոնական ալիքով մեկնարկեց «ԹԱՏՐՈՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ» նախագիծը՝ հեռուստաթատրոն+կինո ձևաչափով։ Մեկնարկային բեմադրությունը Վաչէ Ատրունու «Մեր թաղի մարդիկ» մանրապատումների մոտիվներով էր։ Բեմադրող ռեժիսոր՝ Ռուզաննա Պետրոսյան, դերասաններ՝ Նունե Ղարիբյան, Մկրտիչ Քեբաբչյան, Ռուզաննա Պետրոսյան, Արման Մաթևոսյան։ Նախագծի ղեկավար՝ Անի Երեմյան: