Ս.թ. օգոստոսի 13-ից Գրականության և արվեստի թանգարանի ֆեյսբուքայն էջում մեկնարկեց «Երգարան» առցանց հաղորդաշարը, որը ներկայացնում է հայ աշուղա-գուսանական արվեստի երևելիներին, նրանց ստեղծագործական ուղին և երգարվեստը:

Նախագծի շրջանակում համերգային կատարումներով հնչեցին հայ աշուղների ինչպես արդեն հայտնի և սիրված երգեր, այնպես էլ հանրությանը ոչ այնքան հայտնի ստեղծագործություններ, որոնք զուգորդվեցին նաև տվյալ աշուղի կամ գուսանի՝ Գրականության և արվեստի թանգարանում պահվող արխիվային նյութերի ներկակայացմամբ:

Աշուղներ Սայաթ-նովայի, Ջիվանու, Շերամի, գուսաններ Հավասու, Աշոտի և Շահենի ստեղծագործությունները հչեցին երիտասրադ երգիչներ Գևորգ Մարգարյանի, Վաղինակ Ալոյանի, Մնացական Ղազարյանի, Նարե Առաքելյանի, Վահե Համբարձումյանի և Եվա Եգանյանի կատարմամբ:

Նախագծի հեղինակ՝ Արուսյակ Ղազարյան: