Ե. Չարենցի անվ. Գրականության և արվեստի թանգարանում հայրենասիրական հասարակական նախաձեռնությամբ հունիսի 9-ին բացվեց  Հայաստանի Ազատագրության Հայ գաղտնի Բանակի 1975թ.-ից հրատարակած որմազդերի ցուցահանդեսը, որը նվիրված էր 1981թ. հունիսի 9-ին Ժնևում Մարտիրոս Ժամկոչյանի իրականացրած գործողությանը:

Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրն Կարո Վարդանյանը: «Ուխտ Արարատի» խորհրդի անդամ Հրանտ Աշճյանը ներկայացրեց ցուցահանդեսի գլխավոր խորհուրդը: Ելույթ ունեցան նաև գրականագետ, հրապարակախոս, գրքի թարգմանիչ և կազմող Գրիգոր Ջանիկյանը, Մարտիրոս Ժամկոչյանը, Վազգեն Սիսիլյանը, Ալեք Ենիգոմշյանը, ՀԱՀԳԲ-ի և այլ ներկայացուցիչներ: